Թրամփի հրամանագրից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունից «Նովոստի–Արմենիա» գործակալության հայտին ի պատասխան ստացված հայտարարությունում։
Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։
Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի պահից անցել է ավելի քան 12 ամիս։
«Այդ փոփոխությունը վերաբերում է բոլոր երկրների քաղաքացիներին, սակայն տարածվում է միայն առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորության վրա: Նախագահական հրամանում նշվում է, որ դիմումատուները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզա, կամ ում մուտքի վիզայի վավերականության ժամկետը լրացել է առավելագույնը 12 ամիս առաջ, կարող են նորացնել վիզան առանց հարցազրույցի՝ հյուպատոսական պաշտոնյայի հայեցողությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։
Հարցազրույցի պահանջից կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի դիմումատուները, 14 տարին չլրացած և 79-ը բոլորած անձինք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում