22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշնանը. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, չնայած ներքաղաքական վերջին զարգացումների սրությանը, երկրի ղեկավարի գնահատականներն այս ամենի առնչությամբ դեռեւս ուշանում են: ՎՊ-ի բացահայտումների, դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ հասարակությունը սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին: 

Ինչպես թերթի աղբյուրներն են հաղորդում, Սարգսյանն առայժմ հետեւում է գործընթացներին, ու քանի դեռ իրավական գնահատականներ չեն հնչել, հազիվ թե հրապարակային իր մոտեցումները հայտնի: Այդուհանդերձ, նույն աղբյուրը նաեւ պնդում է, որ քաղաքական “մեռյալ” սեզոնում հնարավոր է ինչ-ինչ հանդիպումների ընթացքում երկրի ղեկավարը որոշ շեշտադրումներ, ակնարկներ հնչեցնի:

Իսկ ընդհանուր գնահատականներ եւ որոշակի գործողություններ պիտի ակնկալել աշնանը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ