18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խուզարկվում են վանաձորցիների տները

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վանաձորի բնակիչների տները խուզարկվել է, սակայն բանկիչները վախենում են բարձրաձայնել այդ մասին: Գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լոռու մարզի դատարանը նպաստում է ոստիկանության այդ քայլին` չբարձրաձայնելով դրա մասին:

‘Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում: Բնակիչների մեծ մասը, խուսափելով հնարավոր հետապնդումներից, վախենում է բարձրաձայնել այդ փաստերի մասին: Քաղաքացիներից միայն Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Արմեն Այվազյանն է բարձրաձայնել փաստի մասին:

Հերթական անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, խորամուխ չլինելով խուզարկությունների վերաբերյալ միջորդությունների հիմնավորվածությանը, հաստատելով դրանք, նպաստում է ոստիկանության կողմից քրեական գործով առնչություն չունեցող քաղաքացիների բնակարանները խուզարկելուն:

Հերթական անգամ ոստիկանությունը կիրառում է “խուզարկություն օպերացիան”  իր տեսակետից “անբարեհույս” քաղաքացիներին հետապնդելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Ե’վ դատարանի, և’ ոստիկանության կողմից նման գործելաոճը չեն կարող նպաստել իրենց նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը: Ավելին՝ հանգեցնում են իրավական համակարգի արժեզրկմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առարկա դարձնել այս հարցը’,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ