14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման լայնածավալ աշխատանքները  չդադարող ժամանակացույցով շարունակվել են նաև հանգստյան օրերին: Արվածի արդյունքն ավելի տեսանելի է դարձել կիրակի լուսադեմին արձանագրված տեղումների դադարից հետո: Գլխավոր փողոցներում աշխատանքն ավարտելուց հետո «Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների հատուկ տեխնիկան տեղափոխվել է երկրորդական փողոցներ,  բակեր ու միջբակային  տարածքներ: Զուգահեռաբար մաքրվում են մայթերը, կանգառասրահների տարածքները, աստիճանավանդակներն ու անցումները: Բակային տարածքների ձնամաքրմանը ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Գործընթացը կշարունակվի մինչև  երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Աշխատանքները  վերահսկվում են  վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ