06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ենք ուտում . սա պաղպաղակ չէ

Երբ քաղաքացիները բազմիցս հարցնում են թե ինչ ուտել, ես չգիտեմ ինչ ասել: “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության դեկավար Բաբկեն Պիպոյանի տեսակետն է: Անդրադառնալով հրատապ հարցի`պաղպաղակի շուկայում հայտնաբերված մակնշման բացակայությանը և սպրեդի կիրառմանը,  նա նշեց, որ չի կարողանում խորհուրդ տալ քաղաքացիներին, քանի որ չունեն փորձաքննության արդյունքներ, ինչը պետք է կատարի Սննդի անվտագության ծառայությունը:

ՀԿ-ի կողմից պաղպաղակի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերված սխալ մակնշած և ցածրորակ պաղպաղակները դեռ դուրս չեն բերվել շուկայից:

“”Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Ասա”, “Գրանդ քենդի”, “Չանախ” և “Արմսվիթ շանթ” ընկերությունների կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշման պահանջներին և պաղպաղակներում օգտագործվել է սպրեդ, ինչն արգելված է: Միայն “Բիոկաթ”  ընկերությունը չէր օգտագործել բուսայուղ` սպրեդ”:

 Պիպոյանի համոզմամբ, այդ ապրանքը պաղպաղակ կոչվել չի կարող. “Այն պաղպաղակ չէ: Հստակ սահմանված է, թե որն է կոչվում պաղպաղակ իր կազմով, իսկ տվյալ դեպքում կա խախտում: Սպառողը պետք է իմանա` ինչ է օգտագործում: Ես չեմ ասում, թե այն վտանգավոր է, սակայն ոչ ոք չի ասում, որ այն անվտանգ է: Պատկան մարմինները պետք է համապատասխան ստուգումներ իրականացնեն և իրենց գործառույթները կատարեն, ինչը չի արվում”: Մասնագետը հայտնեց, որ երեկ գրավոր դիմել է վարչապետին :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ