Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել. վարչապետը՝ օֆշորային սկանդալի ու ՛՛Նաիրիտի՛՛ մասին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ իր անվան շուրջ ծագած հարցերին: Մամուլի այն հրապարակումները, թե ՛՛Նաիրիտ՛՛ գործարանը պատկանում է վարչապետին՝ Տիգրան Սարգսյանը անհիմն համարեց:
՛՛Լրատվամիջոցները անհասականալի սցենարներ են մշակում ու կապում վարչապետի հետ՛՛,-ասաց՝ հավելելով, որ ՛՛Նաիրիտի՛՛ հետ կապված բոլոր ծրագրերն ունեն հիմք, դրանք կառավարության որոշումներն են, և դրանց վերաբերյալ պայմանագրերը դեռ 2006 թ-ին են ստորագրվել ՛՛Ռայնովիլ՛՛ ընկերության հետ: Տիգրան Սարգսյանը խոսեց նաև օֆշորային սկանդալի մասին, ըստ որի` ինքը, Արարատյան թեմի առաջնորդ, սրբազան Նավասարդ Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանն իրենց անունով օֆշորում ձեռնարկություն ունեն:
՛՛Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել՛՛,-ասաց նա:
Վարչապետը շեշտեց, որ ամբողջկան տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին, և որևէ անպատասխան հարց չի լինելու: ՛՛Եթե հետաքննող լրագրողները բարեխիղճ, օբյեկտիվ լինեն, կարող են թացը չորից զանազանել: Մենք հետամուտ ենք լինելու, որ տեղեկատվությունը հասանելի լինի բոլոր ԶԼՄ-ներին ու հասարակությանը՛՛:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ հանձնարարել է իր լրատվության աշխատակազմին այս թեմաներով աբողջական տեղեկատվությունը տրամադրել ԶԼՄ-ներին: