Բա որ հանկարծ իրեն հասնեն. Մանուկյանը` Սահակյանին
”Բա որ հանկարծ իրեն հասնեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը լուրջ հետևանքներ է ունենալու, այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
”Ես ասել եմ` հո իրանք չեն վերցնի սղոց ու կտրեն այն ճյուղը, որի վրա նստած են”,-ասաց:
”Բայց այն, որ թեկուզ այդ վիճակում բավական բաներ բացահայտվել են, իրենց մեջ ցեց է ընկել, դա ակնհայտ է”: Մանուկյանի խոսքով` ՎՊ-ի ներկայացումը ոչ թե շոու էր, այլ իշխանության ներքին հակասությունների ցուցադրություն, և ”իրենք ամեն մեկը հիմա մտածում է, որ իրեն չհասնի, խնդիրը ոչ թե արդարադատությունն ու մսխված գումարի վերականգնումն է, այլ, թե ով պետք է ընկնի այդ դռբի տակ, ով պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ում են բռնելու կառթով, սա է խնդիր, արդարադատության մասին մոռացեք”,-եզրափակեց նա: