28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկ քայլ դեպի Աստված

«Ո՞ՐՆ Է ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՆՐԱ, ՈՐԸ ԱՍՏԾՈՒՆ ԴԵՌ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ, ԼՍԵԼ Է ՄԻԱՅՆ ՆՐԱ ՄԱՍԻՆ

Առաջին քայլը Եկեղեցի գնալն է, ուր և կսովորեցնեն մնացած քայլերը` Ժամերգություն, Սուրբ Պատարագ, Եկեղեցու Հայրեր, Աստվածաշունչ, աղոթք և այլ բարեպաշտական սովորություններ: Եկեղեցուն զուգահեռ լավ է գտնել մի հոգևոր մարդ, եկեղեցու անդամ, որը տեղեկացված է և օգտվել նրա հմտությունից, շուտ ոտքի կանգնելու համար: Բայց, առանց եկեղեցու ցուցումների, քայլերը կխճճվեն ու մարդը կհայտնվի խառնաշփոթի մեջ:

Օրինակ ինչքան էլ ծնողները կրթված լինեն, երեխային տանում են դպրոց, և մանկավարժական հմտությունն է, որ երեխային ամեն ինչ հասկանալ է տալիս: Դպրոցում էլ կա չսովորող երեխա, եկեղեցում էլ կա սովորել չցանկացող հավատացյալ: Այստեղ կարևորը փնտրելն է:

Կարևոր է նաև, չհուսահատվել այդ ճանապարհին, համեմատվելով այն մարդուն, որը ճանապարհը կորցրել է, բայց ջանում է գտնել, որովհետև տուն գնալու ցանկությունը առավել է քան փնտրելու դժվարությունը: Մարդը մեկ քայլ է անում դեպի Աստված, Աստված տասը քայլ է անում դեպի մարդ: Ինչպես Երանելի Օգոստինոսն է ասում. «Փնտրի՛ր, գտի՛ր, սիրի՛ր Աստծուն և ինչ ուզում ես արա.»:

Իսկ Աստծուն սիրողը ոչ թե վատ բան չի անում, այլ անելուց անմիջապես զղջում է և վազում է Հոր մոտ ներողություն խնդրելու: Պետք չէ հետևել որևէ մեկի փորձառությանը, որովհետև մեր եկեղեցու Հայրերից ավելի փորձառու ոչ ոք չէ, նրանք ապրել են իրենց քարոզած կյանքը և գրքեր են գրել մեզ համար: Մեր Եկեղեցին ամուր պահելու պայմաններից մեկն էլ գրագիտությունն է` հավատից հետո:

Քրիստոնյան պրպտող, հետաքրքրվող և գտնող պետք է լինի առավել, քան կույր հավատացյալ, քանի որ այդ գտածը իր կյանքում պետք է գործածի…

Վերցված է Ծովիկ Դավթյանի կայքից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ