18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի գործը կարող է քննարկվել նաեւ “Ժառանգության” առաջարկած հանձնաժողովում. Ալեքսանդր Արզումանյան

“Քանի դեռ մարտի մեկի իրադարձությունները չեն բացահայտվել եւ կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ցանկացած ֆորմատ ողջունելի է: Այդ առումով այս հանձնաժողովը կարող է դրական դերակատարություն ունենալ` հաշվի առնելով նախորդ հանձնաժողովի տխրահռչակ փորձը”,-Henaran.am-ի հետ զրույցում` անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը, որը երկուշաբթի շրջանառության մեջ կդրվի, ասել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով,  իրավապահ մարմիններին ՀՀ նախագահի հանձնարարականից հետո` քայլերն ակտիվացնել  մարտի մեկի 10 զոհերի սպանության բացահայտման ուղղությամբ, որեւէ առաջընթաց չեն գրանցել, ուստի նախաձեռնությունը Ալեքսանդր Արզումանյանը ողջունելի է համարում:

Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրել է, որ “Ժառանգություն” խմբակցությունը եւս նախաձեռնությամբ է հանդես եկել` ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի պաշտոնաթող եւ գործող բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի ներգրավվածությամբ կատարված  հանցագործությունները` սկսած   “Առագաստ” սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունից մինչեւ “Հարսնաքար”-ի միջադեպը:

“Բոլորս գիտենք, որ մարտի մեկի դեպքերին ներգրավված են  եղել մի շարք օլիգարխների թիկնազորեր: Այդ առումով այդ հանձնաժողովը իրավասու կլինի նաեւ այդ հարցերը քննարկել”,-ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Մեր դիտարկմանը, թե  մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներին ասել էր, թե խորհրդարանական հանձնաժողովի ֆորմատն իրեն սպառել է, Ալեքսանդր Արզումանյանը արձագանքել է.

“Փաստահավաք խումբը հրապարակել է 3-4 զեկույց, որը շատ բաների վրա է լույս սփռում է, ես բարձր եմ գնահատում Անդրանիկ Քոչարյանի կատարած աշխատանքը փաստահավաք խմբում, բայց, այնուամենայնիվ, այդ զեկույցները չեն տալիս բոլոր հարցերի պատասխանները, ուրեմն, քանի դեռ չկան բոլոր հարցերի պատասխանները, ցանկացած նախաձեռնություն նորմալ է”:

Ինչ վերաբերում է  խորհրդարանական նախկին հանձնաժողովի գործունեությանը, Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, այդ հանձնաժողովը փորձ է արել կոծկել իրողությունը:

Henaran.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, մարտի մեկի գործով խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար չի համարում եւ գտնում է, որ ՀԱԿ-ի կողմից նման նախաձեռնությունը պարզապես քաղաքական շոու է:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացնելով իր անձնական տեսակետը, Henaran.am-ին ասել էր, որ  մարտի  մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ