05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Արթուր Դավթյանը  բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները:
Քննարկման առանցքում եղել է  ՀՀ -ում կայանալիք ընտրությունների  ընթացքում  հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի  հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների  համագործակցությամբ  իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը  վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների  ապահովումը: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել  այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ