Վերահսկիչ պալատը սեւացրեց բոլորին. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը զրուցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի հետ: Ներկայացնում եք մի հատված:
–Հետաքրքիր է, իսկ Վերահսկիչ պալատի ո՞ր փաստարկներն եք ընդունում:
-Ընդունում եմ, որ կառավարման հետ կապված որոշ խնդիրներ ենք ունեցել: Ընդունում եմ, որ մեր ծրագրերը առավել վերահսկելի ու թափանցիկ պետք է դարձնենք: Ընդունում եմ, որ պետք է ռիսկերն ավելի հստակ նկարագրենք, որպեսզի բոլորի համար ընկալելի լինի: Այսքանը:
–Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը օրենսդիրին վստահեցրեց, թե ՎՊ-ի կողմից արձանագրված որեւէ դեպք անհետեւանք չի մնում, մեղավորները տուգանվում են, բայց նաեւ հավելեց` միգուցե ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը: Ձեր կարծիքն այս մասին:
-Ես նման ձեւակերպումներին զգուշորեն կմոտենամ: Ինչո՞ւ. որովհետեւ երբ իրականացվում են լուրջ նախագծեր, ապա հնարավոր չէ չունենալ որոշ թերություններ, ոչ մի տեղ չեք գտնի իդեալական կառավարում: Եվ եթե մենք սկսենք ցանկացած փոքր սխալի համար պատժել չինովնիկներին, ապա ոչ ոք այլեւս չի համարձակվի պատասխանատու գործ անել, ու մեր կառավարման համակարգը կաթվածահար կլինի:
Պատկերացրեք, որ չինովնիկը քայլ անելուց առաջ սկսի սեփական ապահովագրման հարցերը լուծել:
Հեշտ է բոլորին սեւացնելը, բայց, ցավոք, շատ դժվար է ապացուցել հակառակը, որ դու պետությանդ համար նպաստավոր, ազնիվ գործ ես անում: Իսկ ՎՊ-ն վերցրեց ու բոլորիս սեւացրեց: Գիտեք, ազնիվ չինովնիկի համար սա շատ վիրավորական է:
Հարցազրույցը ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: