Չկրել երկար շրջազգեստ…որոնք են այս ամռան գույներն ու տրենդները
Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը խորհուրդ է տալիս ամռանը նորևաձև լինելու համար կրել պարզ հագուստ, սակայն համադրված աքսեսուարների հետ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ամռանն էլ է նորաձև մինիմալիզմը և այն հնարավորություն է տալիս թեկուզ պարզ հագուստների, բայց գեղեցիկ աքսեսուարների միջոցով ստանալ մեր պատկերացրած ոճը:
Բլոգերը նշեց, որ ամառվա շոգերի հետ կապված նաև հիմա ավելի նորաձև ջինսե շորտերը` և շատ կարճ, և միջին կարճության:
”Շատ նորաձև են նաև սպորտային կոշիկները, որոնքն ամբողջ աշխարհը կլանել են: ”Nike”-ն արտադրել է գունային լուծումներով կոշիկներ, որոնք տարածվել են թե կանանց, թե տղամարդկանց զգեստապահարաններում, որոնք համարվում են այս ամռան տրենդը”,-ասաց Քաբաբյանը: Նրա խոսքով` այս կոշիկները կարելի է կրել նաև դասական զգեստի հետ, դրանք տարբերվող ու նորաձև են:
Ինչ վերաբերում է երկար շրջազգեստներին կամ կիսաշրջազգեստներին, ապա բլորգերն, իհարկե, համաձայնեց, որ դրանք ոչ միայն Հայաստանում են շատ կրում, այլև ամբողջ աշխարհում, և ինչպես նախորդ ամռանը դրանք շարունակում եմ մնալ նորաձև, սակայն միաժամանակ նա խորհուրդ տվեց դրանք միշտ չկրել: ”Քանի որ կարող է լողափի տեսք ստանալ, իսկ դա ընդհանուր գեղեցիկ չէ քաղաքում”:
Իսկ գույների առոմով` նորաձևության բլոգերը հայտնեց, որ գերակշռում է դեղինն` իր տարբեր երանգներով` թե լիմոնային, թե պաստելային: ”Երևի բոլորն են արդեն նկատել, որ բոլոր հավաքածուներում դեղինն է համար մեկ գույնը”,-նշեց նա:
Նորաձև են նաև ծաղկային, կատվազգիների նկարներով շապիկները, որոնք նորաձև էին նաև գարնանը: