02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեր Աստված, ես ամեն ինչ հասկացա …

Նոր մարդը աշխարհի համար խաչված ու Աստծու համար հարություն առած մարդն է։ Ընդհանրապես մարդ էակը՝ նորություն, բարեփոխություն է սպասում դրսից, իր շրջապատից, բայց ավելի քիչ հենց ինքն իրենից։ «Հին մարդուն» ոչ թե իր մեջ է գտնում, այլ դիմացինի, նրան ուզում է մերկացնել, ուղղել, ճիշտ ճանապարհի վրա դնել։

Որպեսզի միտքս ավելի պարզեցնեմ, լսեք այս սոֆիստական առակը․

Սոֆիստ վարպետ Բայազիդ Բիստամինը իր ինքնակենսագրության մեջ գրում է․ «Երբ ես երիտասարդ էի, իմ բոլոր աղոթքներիս հիմքը աշխարհը փոխելու ցանկությունն էր, և ես աղոթում էի․  Տեր Աստված, ուժ տուր ինձ, որ կարողանամ աշխարհը փոխել․․․

երբ մեծացա սկսեցի աղոթել․

․․․Թվում է, թե շատ մեծ բան եմ ուզում կյանքից։ Այն անցնում է, իսկ ես դեռևս մի մարդու էլ չեմ փոխել։ Այդ պատճառով, ով Տեր, թույլ տուր և ուժ, որ փոխեմ ընտանիքիս անդամներին․․․ Իսկ երբ ծերացա, իմացա, որ նույնիսկ ընտանիքս չափազանց շատ է։ Տարիքս առնելով հասկացա, որ եթե հաջողվի փոխել հենց ինքս ինձ, արդեն ավելի քան բավական է։ Եվ աղոթեցի․

«․․․Տեր Աստված, ես ամեն ինչ հասկացա, թող որ փոխեմ իմ անձը։ Եվ Աստված պատասխանեց`հիմա այլևս քեզ ժամանակ չի մնացել, պետք էր, որ սկզբից մտածեիր ինքդ քեզ փոխելու մասին․․․»։

Չխուսափենք մեզ բաժին հասած խաչից․․․ Անհրաժեշտ է լուռ սիրով տանել: Խաչը մեր ընտրությունն է։ Բայց Տերը ամեն մեկիս խաչ տալով, տալիս է և զորություն, կարողություն՝ այն մինչև վերջ հասցնելու համար։

Վերցված է Զաքարիա Քահանա Սարիբեկյանի
«Թաքնված աղբյուրներ» գրքից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ