Ինչ կստանա Հայաստանը “ՀայՌուսգազարդում” իր բաժնեմասը “Գազպրոմին” տալու դիմաց
” ”ՀայՌուսգազարդ”-ում ”Գազպրոմ”-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելը հնարավորություն կտա Հայաստանին, որ առաջիկա հինգ տարիներին գազի գները չփոփոխվեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
”Մենք կրկնակի անգամ էժան ենք գազը գնում Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք չենք գնա այն ճանապարհով, որ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք` ոչ”,-հավելեց նա: