24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր, հեռացրու իմ անձից պոռնկական դևի ցանկասեր ախտը …

Քո ամենահաղթ զորությամբ արմատախիլ արա իմ սրտից ոխակալությունն ու ատելությունը, մախանքն ու նախանձը, ամեն տեսակի խեթն ու մնացած բոլոր դիվական սերմերը:

Քո ողորմությամբ, Տե՛ր, հեռացրու իմ անձից պոռնկական դևի ցանկասեր ախտն ու անձնական կյանքի սերն ու փառքը, որովհետև հող եմ ու մանր փոշի և անասուն եմ համարվում Քո առաջ: Նախ՝ եթե չփրկեիր, և դարձյալ՝ եթե չօգնես, ակնթարթորեն իմ անձը կիջնի դժոխք:

Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ՝ կատարել Քո կամքը, ինչպես նաև սերմանի՛ր իմ սրտում Քո ողջ բարիքները: Եվ եթե թողնես, կջնջվեմ, թե հեռանաս, կընկղմվեմ, եթե թողնես, կկործանվեմ, թե չմխիթարես, կվրդովվեմ, թե չհաստատես, կհուսահատվեմ, իսկ եթե պահես, կկանգնեմ, թե խնամես, կնորոգվեմ, եթե գաս, կհաստատվեմ, թե մխիթարես, կհուսապնդվեմ ու կցնծամ սրտով:

Ամեն բանում Դու ես իմ փախուստի տեղն ու ապավենը: Դու հո՛գ տար ինձ, Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, և Քեզ կhանձնեմ իմ ողջ կյանքը հոգով ու մարմնով …

 

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ