20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի պրֆեսորագրական կենսագրությունը սկսվում է 1989-ից. Հայկական ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում, կուսակցական գործիչը ԳԻՐՔ է գրել։  “Հայկական ժամանակ”-ի խմբագրությունում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված “Մարզական Հանրագիտարան” անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է “Հանրագիտարանի” ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծաոուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը եւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը։

Թերթի դիտարկմամբ շշմելու գիրք է “գրել” Գագիկ Ծաոուկյանը ու զարմանալի է, թե ինչու մինչ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որեւէ գրական տիտղոս չի պարգեւել Ծառուկյանին։ Նախկինում Վ. Առաքելյանի ու Մ. Իսպիրյանի հեղինակությամբ 2 անգամ հրատարակվել է “Մարզական Հանրագիտարան”, իսկ այս անգամ հեղինակների թվում ավելացել է նաեւ Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծաոուկյանի անունը, ընդ որում, պատվավոր պրոֆեսոր տիտղոսով, որը միգուցե նոր տիտղոս է գիտության ոլորտում ու կրում է բացառապես ՀԱՕԿ նախագահը։ Հայկական սպորտի պատմության, Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ միասին “Մարզական Հանրագիտարանում” տեղ են գտել Հայաստանի պետական ու քաղաքական ներկա վերնախավը ներկայացնող գրեթե բոլոր անձերը, իսկ ամենամեծը հենց գրքի համահեղինակ Գագիկ Ծառուկյանին նվիրված կենսագրական հոդվածն է, որը սկսվում է, սակայն, 1989 թ.–ից։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ