08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանությունում իրար են “ուտում”

Ըստ “Հրապարակ”-ի, ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի եւ նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջեւ, ով հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։

Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնը զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը, ով վերջին օրերին հայտնվել է մամուլի թիրախում եւ ով եւս հարստությամբ չի զիջում Քեհեյանին։

Թերթը նշում է,  որ Քեհեյանն այն “համարձակներից” է, ով ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում։

Համակարգում խոսում են, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործունեությունը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության ներքո:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ