29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 9-ին հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնավորությունները: 3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է:  Հովել Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային ցանցերի հետ համագործակցության միջոցով դրանց մատակարարման հեռանկարները և կենտրոնի պահեստային հնարավորությունները:

Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է կենտրոնի գործունեությունը, որի տարածքում անձամբ շրջայց է կատարել: Նախարարի խոսքով` այդ ներուժի գրագետ օգտագործումը շոշափելի դրական արդյունքներ կարող է գրանցել:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում լոգիստիկ կենտրոնի ձևավորման շուրջ, որը կհեշտացնի եվրոպական շուկայում հայկական ընկերությունների ներկայացվածությունը և արտահանման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը առաջիկայում կներկայացնի հայկական այն ընկերությունները ցանկը, որոնց ապրանքատեսակները որակական չափանիշներով կհամապատասխանեն եվրոպական շուկայի պահանջներին և հետաքրքրված կլինեն` ներկայացվելու ցուցահանդեսային կենտրոնում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ