08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Թող այս տարին ոչ միայն հրաշքներին հավատալու, այլև դրանք իրագործելու տարի լինի»

«Շանթ» հեռուստաալիքով ցուցադրվող  «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինային մարմնավորող Թամարա Գեւորգյանը, սովորաբար,  Ամանորը տանն է նշում։

«Եթե  Ամանորի գիշերն աշխատանքի չեմ լինում, ուրեմն, այդ տոնը  դիմավորում եմ ընտանիքիս հետ», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին։

Թամարան պատմեց՝ զբաղվածության պատճառով չի հացնում խոհանոցում լինել ու ուտեստներ պատրաստել, բայց, իհարկե, երբեմն ժամանակ  գտնում է։

«Իհարկե, երբեմն  խոհանոցում օգնում եմ մայրիկիս, եթե ժամանակ եմ ունենում։ Սական, խոհանոցի մասին պատկերացումներս այնքան էլ շատ չեն։ Լավագույն դեպքում աղցաններ եմ պատրաստում (ժպտում է- հեղ․)», –  նշեց դերասանուհին։

Թամարան պատմեց՝  սիրում է նվերներ տալ ու ստանալ։ Արդեն հասցրել է մտերիմներին նվերներ հանձնել։

Զրույցի վերջում դերասանուհին իր բարեմաղթանքը հղեց ողջ հայությանը։

«Թող այս տարին ոչ միայն հրաշքներին հավատալու, այլև դրանք իրագործելու տարի լինի։ Ի սրտե ցանկանում եմ, որ այս և մնացած բոլոր տարիները խաղաղ լինեն Հայաստան աշխարհի ու հայ զինվորի համար», – եզրափակեց դերասանուհին։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ