03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է թաքցնում. էներգետիկայի նախարարը գիշերն է վերադարձել

“Եկեք կանխեք գազի թանկացումը”քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր նամակ են հղել  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մոսվսիսյանին:

Henaran.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը նշեց, որ նամակը փոխանցվել է նախարարին, սակայն իրենց տեղեկացրել են, որ Արմեն Մովսիսյանը գիշերն է վերադարձել Հայաստան և դեռ պատրաստ չէ մեկնաբանություններ անելուն: Արմեն Մովսիսյանին ուղղված նամակի բովանդակությունը հետևյալն է.

Պարոն նախարար

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ս. թ. հունիսին Մոսկվա կատարած ձեր այցի ընթացքում “Գազպրոմի” ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ քննարկել եք “ՀայՌուսԳազԱրդ” ՓԲԸ ընկերությունում ռուսական Գազպրոմի մասնաբաժնի ավելացման (80%-ից դարձնել 100%) և Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը: Հայկական մամուլը նշում է, որ այս մասին տեղեկացնում է rbc.ru լրատվական կայքը:

Սույնով դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք ստանալ պարզաբանում, արդյոք վերը նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչպես ՀՀ ազգային ժողովին, այնպես էլ հայ ժողովրդին տեղեկացնել այդ մասին և նրանց համաձայնությունը ստանալու համար անցկացնել հանրային լսումներ: Իսկ եթե այս լուրերը՝ հերյուրանքներ են, ապա՝ հրապարակավ հերքեք այն:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ ձեր հրապարակային արձագանքը սույն հարցի վերաբերյալ:

“Եկեք կանխեք գազի թանկացումը”քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ