17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես սնվել տոներին՝ սննդային թունավորումից խուսափելու համար

Ամանորյա տոները մոտենում են, Հայաստանում ընդունված է ամանորին ճոխ ու բազմազան սեղան պատրաստել, ինչը, սակայն, վատ հետեւանքներ էլ է ունենում՝ այս օրերին կտրուկ ավելանում են սննդային թունավորումները։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը այսօր լրագրողների հետ հանդիպամը ներկայացրեց, թե ինչպես պետք է սնվել այս օրերին՝ սննդային թունավորումից խուսափելու համար։

Մասնագետի խոսքով՝ տոնական օրերին պետք է զերծ մնալ հատկապես պահածոյացված սննդամթերքի օգտագործումից, քանի որ դրանք կարող են հանգեցնել մինչեւ անգամ բոտուլիզմի:

Նա նշեց, որ պայածոյացված սնունդը եթե պետք է ընդունեք, ապա գոնե 15 րոպե եռացնելուց հետո: Բանախոսը խորհուրդ տվեց չօգտագործել նաեւ հնացած մթերք, օրինակ՝ 3 եւ ավելի օրվա աղցաններ։

«Հարկավոր է չխառնել միանգամից մի քանի տեսակի սննդամթերքներ, ճարպոտ, դժվարամարս ուտելիքները խառնելուց առողջական խնդիրներ կարող են առաջանալ։ Մսի հետ թեթեւ աղցաններ համադրեք»,- ասաց նա՝ խորհուրդ տալով ավելի շատ բանջարեղեն օգտագործել։

Մասնագետը խորհուրդ է տալիս ոչ միայն հետեւել սննդի որակին, այլ քանակին՝ պետք չէ միանգամից շատ ուտել։

«Սննդամթերքի անվտանգ լինելը դեռևս չի խոսում առողջ սնվելու մասին: Առողջ սնվելու համար պետք է կանոնակարգել աղի և շաքարի ընդունումը»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ