27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գնդակոծությունից հետո համայնքում մինչ օրս մանկապարտեզ չկա

«Արենի համայնքում առկա խնդիրներից թերևս   կարևորագույնն այն է, որ մեր համայնքում չկա մանկապարտեզ: Այն գնդակոծվել է 1992 թվականին:  2012  թվականին մանկապարտեզի կառուցման համար  հողահատկացում է արվել, արդեն նախագիծը կա,  տարածքում հոսանք ենք քաշել: Այսպես՝  գյուղապետարանի կողմից ներդրումն արվել է: Հուսանք՝ առաջիկանում մեր համայնքը   մանկապարտեզ կունենա», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց՝ համայնքն ապրում է իր առօրյա հոգսերով, սոցիալական ընդգծված  պրոբլենմեր չկան, բայց մի խնդիր էլ կա, որն անհանգստանում է արենցիներին. համայքում բնական գազ չկա:

«Օրեր առաջ վարչապետը մեր մարզում էր:  Գազաֆիկացման վերաբերյալ հարց բարձրացվեց: Պետք է նշեմ, որ մենք ստացանք լավատեսական ու դրական պատասխան: Լիահույս ենք, որ մոտ ապագայում գազաֆիկացման հարցն էլ կլուծվի: Ավելացնեմ, որ այդ խնդիրն առկա է ոչ միայն մեր  համայնքում, այլև հարևան համայնքերում: Այնպես որ՝ այս հարցին պետք է տրվի համակարգային լուծում», – նշեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ