16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետն ու օֆշորգեյթը. Իրատես de facto

Քաղաքական սեզոնը կարելի է համարել փակված: Վերջին ակորդը Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալն էր` Լեւոն Զուրաբյանից “օֆշորգեյթ” անվանյալ:

“Ու եթե խարսխվենք հարգարժան ծերուկի (ոչ Տեր-Պետրոսյանի, այլ Ֆրոյդ պապիկի) տեսության վրա, ապա ենթագիտակցական կրակոցն ինքնին “մատնված” ու ամեն բան ասված է այս մեկ բառով` “օֆշորգեյթ”, զի առաջին ասոցիացիան ՈՒոթըրգեյթն էր, որի պատճառով ԱՄՆ նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց”,-գրում  է “Իրատես de facto”-ն:

“Դե, հիշում եք. Նիքսոնի հրաժարականն առնչվում էր հայտնի գաղտնալսումներին։ Ամերիկացիներին իրենց արտիստության հետ թողնենք միայնակ, վերադառնանք մեր “օֆշորներին”: 

“Օֆշորգեյթը” բաղկացուցիչն էր այն մեծ մարաթոնի, որը կոչվում է “Ինչպե՞ս դառնալ վարչապետ”: Հասկանալի է` ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական եւ ո՛չ էլ ավագանու ընտրությունները հնարավորություն չտվեցին այդ բաղձալի ցանկությանը մոտենալու միլիմետր իսկ:

Յուրաքանչյուր նման քայլը (իսկ դրա համար չխնայվեցին ո՛չ մարդկային, ո՛չ նյութական, ո՛չ էլ գեոքաղաքական ահավոր մեծ ռեսուրսներ, սակայն` զրո ՕԳԳ-ով) ավելի էր հեռացնում նպատակի իրագործումից:

Չփորձելով ստանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստաբանի անշնորհակալ դերը, թույլ տալով հայրենի “արդարադատ” դատախազությանն անել իր գործը եւ իրավական գնահատական “տալ”  այս թնջուկին, փորձենք հասկանալ սույն “գեյթի” քաղաքական բաղադրիչը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ