08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի են լավագույն ուսուցիչը, տնօրենն ու դաստիարակը (ֆոտո)

Այսօր Ուսուցչի տոնին նվիրված Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Ուսուցիչների հետ իրենց տոնը նշելու էին եկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և այլ պետական այրեր: Ուսուցիչներին իր սրտի խոսքն ու շնորահավորական ուղերձն ուղղեց Տիգրան Սարգսյանը:

՛՛Սա բացառիկ տոներից մեկն է, որը համախմբում է մեր ժողովրդին, որովհետև հայ ազգը դարեր շարունակ մեծարել է ուսուցչի դերը:  Սիրելի ուսուցիչներ՝ դուք սերմանում եք այն լուսավորը, որը կա մեր եիրատասարդների մեջ: Համոզված եմ, որ մեր երիտասարդները հուսալի ձեռքերում են: Այն պարգևները, որ տալիս ենք ձեզ, բավական չեն՝ գնահատելու ձեր կատարածը՛՛,-իր շնորահավորական խոսքի մեջ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Սյունիքի մարզի Շին գյուղի ուսուցիչ Արթուր Կարապետյանը, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը, Երևանի թիվ 125 դպրոցի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը: Մյուս ուսուցիչները կպարգևատրվեն ԿԳՆ-ում:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ ընտրվել էին տարվա լավագույն ուսուցիչը, դասղեկը և տնօրենը, որոնց իրենց պարգևները հանձնեց Տիգրան Սարգսյանը:

Տարվա լավագույն ուսուցչուհի ճանաչվեց Երևանի Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցչուհի Անժելա Նազարեթեյանը: Լավագույն ուսուցչուհին բավական հուզված էր: Նա նշեց, որ իր համար անսպասելի էր և իսկական անակնկալ:

՛՛Ձեզ սիրելի ուսուցիչներ, մաղթում եմ անսպառ լույս, որ ինչքան տաք ձեր աշակերտներին, այն չպակասաի: Կիրթ սերունդի դաստիարակողը լինեք դուք: Ես համոզված եմ, որ ձեզանից շատերը ավելի բարձր են կոչումով, բայց եթե ինձ է այս կոչումը շնորհվել, ապա ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել ու շնորհակալություն եմ հայտնում՛՛,-ասաց Անժելա Նազարեթյանը:

Լավագույն դաստիարակ կոչմանն արժանացավ Սյունիքի Քաջարանի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Նորա Սարգսյանը: ՛՛Մենք մեծ սիրով ու եռանդով կաշխատենք՝ նվիրված մեր գործին, մեր մանուկներին, մեր հարենիքին՛՛,-ասաց նա:

Տարվա լավագույն տնօրեն ճանաչվեց Արարատի Այգեզարդի Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարատ Մնացականյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ