27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2016-ի ամենահնչեղ ու քննարկված ամուսնալուծություններն ու բաժանումները /ֆոտո/

Անցած՝ 2016-ը բավական բուռն տարի էր աստղերի համար։ Եւ հենց այս ընթացքում բազմաթիվ ամուսնալուծություններ գրանցվեցին, որոնցից որոշները շոկային էին երկրպագուների համար։

Ահա 2016-ի ամենաքննարկված ամուսնալուծություններն ու բաժանումները։

1, Անջելինա Ջոլի եւ Բրեդ Փիթ

1. Анджелина Джоли и Брэд Питт

Անկասկած՝ տարվա ամենաքննարկված ու շոկային ամուսնալուծությունը Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծությունն էր։ Ժամանակին նրանց սիրավեպը ամենաքննարկված ու աղմուկ հանած սիրավեպերից էր, Փիթը այն ժամանակ լքեց կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին, հանուն Ջոլիի։ Հետո զույգը սկսեց երեխաներ ունենալ ու որդեգրել, արդյունքում՝ զույգն այսօր 6 երեխա ունի, որոնց համար դատարանում պայքարում են։

Եւ այս տարվա սեպտեբերին հայտնի դարձավ, որ նրանք բաժանվում են։

2, Ջոննի Դեփ եւ Էմբեր Հերդ

2. Джонни Депп и Эмбер Херд

Այս զույգի բաժանումը եւս իսկական թրիլլերի էր նման։ Նրանց սիրավեպը ժամանակից խելահեղ էր, հանդիպեցին նկարահանման հրապարակում, ու թեեւ Հերդը Դեփից կրկնակի փոքր էր տարիքով եւ ավելին՝ նախընտրում էր կանանց, նրանց մեջ սիրավեպ սկսվեց։

Դեփը լքեց կնոջը, երկու երեխաներին ու ամուսնացավ Էմբերի հետ։ Հարսանիքից հետո սկսվեց խառնաշփոթը։ Դերասանը կնոջը խանդում էր այլ կանանց նկատմամբ, ծեծում էր նրան, արդյունքում վերջինը թողեց ու հեռացավ։

3, Ջենիֆեր Լոպես եւ Կասպեր Սմարթ

5. Джей Ло и Каспер Смарт

Սա իրականում կանխատեսելի էր։ Լոպեսը երկար տարիներ փորձում էր իսկական հարաբերություններ ստեղծել իրենից տարիքով բավականին փոքր Սմարթի հետ, սակայն վերջինի անվերջ դավաճանություններն ի վերջո հոգնեցրին երգչուհուն։

4, Լեդի Գագա եւ Թեյլոր Կիննի

6. Леди Гага и Тейлор Кинни

Զույգը նշանվեց, ապա բաժանվեց, քանի որ Կիննին անընդհատ դավաճանում էր երգչուհուն։ Բաժանումից հետո Լեդի Գագան կտրուկ նիհարեց, երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էր։

5, Մերայա Քերի եւ Ջեյմս Փարքեր

8. Мэрайя Кери и Джеймс Паркер

Այս զույգի բաժանման շուրջ բազմաթիվ բամբասանքներ հյուսվեցին, որոնց թվում՝ բավական տհաճները։ Անցյալ տարի թվում էր՝ ամեն ինչ հեքիաթային է, երգչուհին ու միլիարդատերը իրենց շքեղ հարսանիքին էին պատրաստվում։

Սակայն հեքիաթն ավարտվեց, ոմանք ասում են՝ Փարքերը բարկացել է Քերիի անզուսպ ծախսերից, ոմանք ասում էին՝ երգչուհին իր պարողներից մեկի հետ սիրավեպ է սկսել։ Արդյունքում՝ զույգը բաժանվեց ու բավական տգեղ կերպով։

6, Ռիհաննա եւ Դրեյկ

13. Рианна и Дрейк

Զույգն անընդհատ միանում, բաժանվում էր, հանրային կերպով իրար սեր խոստովանում, իրար նվիրված դաջվածքներ անում, սակայն արդյունքում նրանք արագ բաժանվեցին։

7, Քեթի Թերի եւ Օռլանդո Բլում

16. Кэти Перри и Орландо Блум

Ամեն ինչ իդեալական էր թվում, նրան միասին էին ապրում, ցանկանում էին երեխաներ ունենալ, համատեղ ու հուզիչ լուսանկարներ էին տարածում։ Սակայն նրանք բաժանվեցին եւ մինչեւ օրս այդ թեմայով ոչ մի մեկնաբանություն չեն անում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ