25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ծիծաղելի է` ղժժալու աստիճանի՛՛. Բագրատյանը նորից ”պատին դեմ տվեց”

՛՛Բյուջեն ոչ թե պետք է կատարվի, այլ գերակատարվի, քանի որ ընդունվել է շատ ավելի ցածր մակարդակով, և հնարավոր չէր չկատարել: Սրանով իմ դրական վերաբերմունքը սպառվում է: Տնտեսական աճը նկարված է, և սա փաստված է, նման բան լիներ չէր կարող՛՛,-այսօր Ազգային ժողովում 2012 թվական բյուջեի կատարողականի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նշեց, որ 2011-ին 2012-ի համեմատ կարտոֆիլի արտադրությունն ավելացել է, բայց կարտոֆիլի գինն աճել է, նույնը վերաբերում է նաև մյուս տեղական ապրանքներին: ՛՛Դրական թվերն իրար գումարելով` բացասական բան չի կարելի ստանալ: Չկա եղբայր , նման բան, սա ծիծաղելի է, ղժժժալու աստիճանի է՛՛,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ ՀՀ բուսաբուծական արտադրանքը, որ կառավարությունը ներկայացրել է որպես սպառված, բաժանելով մեկ հոգու վրա` ստացվում է, որ յուրաքանչյուրը 165 կգ միջին քաշ պետք է ունենար:

Քանի որ ժամանակն արդեն սպառվում էր, Բագրատյանը չխոսեց բյուջետային եկամուտների, նրանց կառուցվածքի, հարկային քաղաքականության, ծախսերի մասին: Միայն խոսեց արտագաղթից:

՛՛Պարոն Ֆիանսների նախարար, այդ թվերն այլևս այդպես չասեք՛՛,-ասաց նա՝ շեշտելով, որ կառավարության ներկայացրած թվերը 1991-1996 թթ. արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը:

՛՛Այդ տարիներին 360 հազար մարդ Ադրբեջանից եկել է, 330 հազարը՝ գնացել,  1991-1996 թթ. 240 հազար մարդ է գնացել: Դուք տպում եք տարեգրքերում այս թվերը, մի արեք, չշփոթացնեք այս թվերով՛՛,-եզրափակեց նախկին վարչապետը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ