16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունը ամրապնդող կարևոր օղակ են. ՀՀ ԱԳՆ

 ‘Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը,  քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի’,-պատասխանելով  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Armnews ՀԸ-ը հարցին` ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին:

Ըստ ԱԳ նախարարի` Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիականան հարաբերություններ: ‘Վրաստանը տունն է  բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունը ամրապնդող կարևոր օղակ են:

Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների’,-եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ