08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դաժանաբար սպանել է կնոջը դանակահարել աղջիկներին. Ժամանակ

Կոտայքի մարզի Ակունք գյուղը երեկվանից ցնցված է գյուղում տեղի ունեցած միջադեպից. 37 ամյա Աշոտ Գևորգյանը դանակահարել է իր 2 դուստրերին` Մարիամին ու Շողակաթին, և դաժանաբար սպանել կնոջը` 31 ամյա Անուշ Գևորգյանին:

Գևորգյանների տան ժամացույցը կանգ է առել, հուշում է,որ դեպքը տեղի է ունեցել 21:30-ի սահմաններում: Դեպքի վայրում 6 դանակ է հայտնաբերվել:

Աշոտ Գևորգյանը նախ դանակահարել և սպանել է կնոջը, հետո մարմնական վնասվածքներ հասցրել 12 ամյա Շողակաթին և 6 ամյա Մարիամին , որից հետո ինքն իրեն է հարվածել:

Այնուհետև նա վազել է հարևաննեփրի տներով , ահաբեկել նրանց, սակայն որևէ մեկին չի վնասել: Հարևանների տանը նա փնտրել է մորը` նրան էլ դանակահարելու նպատակով:

Աշոտ Գևորգյանը 3 երեխա ունի` մեկ որդի, երկու դուստր: Տղան` Մաքսիմը ավագն է 15 տարեկան:Տատիկի հետ աշխատում է ձկան օբյեկտում:

Հարևանների պատմելով ընտանիքն ապրում էր համերաշխ, զբաղվում էին թե գյուղատնտեսությամբ , թե անասնապահությամբ: Աշխատում էին գրեթե բոլորը` Աշոտը, մայրը, կինը և որդին:

Գևորգյանների օրինակելի օջախը քանդվեց մի քանի վարկյանում:

Մանրամասները` “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ