17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԷԿ-երի Նաիրան՝ փոխքաղաքապե՞տ. Ժամանակ

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից հետո Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմում կարող է որոշակի փոփոխություններ տեղի ունենան: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը:

Մասնավորապես Երեւանի ավագանու անդամ եւ նախկին ավագանու կազմում Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կարող է նշանակվել փոխքաղաքապետ:

Թերթը հիշեցնում է,  որ Ն. Նահապետյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ի կանանց խորհրդի անդամ: Նա հանրությանը հայտնի է որպես ՀԷԿ-երի Նաիրա, քանի որ մի քանի հիդրոէլեկտրակայաններ ունի: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ մշտապես ուղեկցում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը, Վանո Վարդանյանը եւ Վահե Նիկոյանը կշարունակեն պաշտոնավարել քաղաքապետարանում:

Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ