Օգնության է կանչում պլաստիկորեն վիրահատված, Սարկոզիից լեգեոների օրդեն ստացած յուր խանումին. Իրատես de facto
Տարածաշրջանը եռում է: Թուրքիայում բախումները, Էրդողանին “տուն ուղարկելու” գործընթացը նոր թափ են հավաքում: Սիրիայում ռազմավարական քաղաքներից մեկի գրավումից հետո, այս օրերին կառավարական ուժերը, “Հըզբոլլահի” աջակցությամբ, Հալեպի գրավումն են իրականացնում: ԱՄՆ-ը դեռ նայում է: Վաղը չէ մյուս օրն այս ամենին, ըստ ամենայնի, կմիանա Իրանը, որովհետեւ այնտեղ ամսի 14-ին ընտրություններ են:
Թեմային անդրադարձել է “Իրատես de facto”-ն:
ԱՄՆ-ը ուշի ուշով հետեւում է գործընթացներին: Սպասում է` տեսնի` ո՞վ է գալիս Իրանում իշխանության, Էրդողանի դեմ ճնշումները թողնում է նույնքան ինտենսիվ լինեն, որովհետեւ, կախված իրանյան “ռասկլադից”, ինքն արդեն կորոշի` ինտերվենցիան Սիրիայի դեմ ով է իրականացնում. ճնշվող Էրդողա՞նը, որի նկատմամբ այդ առիթով Արեւմուտքը կթուլացնի ճնշումները, թե՞ պետք է հայտարարել, որ զարինը` թունավոր քիմիան, կիրառել են ոչ թե սիրիական ապստամբները` Թուրքիայից Սիրիա մտած, այլ անձամբ ինքը` Ասադը:
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաեւ մեր հարեւան Ադրբեջանում: Ալիեւ-քյորփեն հասկանում է` եթե Արեւմուտք սիրող, ՆԱՏՕ-ի անդամ Էրդողանի գործերն են էս օրի, ապա իրե՞նն ինչ կլինեն առաջիկա ընտրություններում:
ՈՒ, ինչպես միշտ, օգնության է կանչում պլաստիկորեն վիրահատված, Սարկոզիից լեգեոների օրդեն ստացած յուր խանումին, նշանակում նրան յուր կուստեղակալ, որ եթե հանկարծ ընտրությունների ժամանակ բանը բանից անցնի` “արաբական գարնան” տեսքով:
Այդ ժամանակ արդեն բարիկադների վրա կբարձրանա յուր սեքսուալությամբ աշխարհին գերած խանումը, որպես պայքարի գործիք, մարտնչող ոգի, Ալիեւների կլանը կփորձի այդպես տրանսֆորմացնել դեմոկրատիան եւ “արաբական գարունը” առանձին վերցրած մի երկրում` Ադրբեջանում:
Ապա “քյորփեն” հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց` հուսախաբեցնելով իր ամերիկացի “նապարնիկներին”: Արկածախնդրության հորձանուտին հանձնված “քյորփի” համար սա հերիք չէր, մեկ էլ ու երկու “օրինակից” Ադրբեջանն առաջարկեց գազ` Հայաստանին, էժան գնով, ինչն էլ նշանակեց, որ Իլհամը հեչ լավ չէ:
Յոլդաշ, բա մի քանի րոպե առաջ ասել էիր, թե Հայաստանը պետք է դուրս թողնես տարածաշրջանային ծրագրերից, որ “իր մահով մեռնի”, բա որ համաձայնեցի՞նք:
Մանրամասները թերթի այօրվա համարում: