Հայկական “քցոցին” տեղափոխվեց մշակույթի դաշտ. Ժամանակ
Մի քանի շաբաթ առաջ հայաստանյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, որին պետք է նվագակցեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հիշեցնենք, որ նվագախումբը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ, վերջերս Երևան ժամանած արքայազն Չարլզի պատվին տրված գալա համերգի ժամանակ, որին հետևած ընդունելության ընթացքում արքայազնը չէր թաքցրել իր գոհունակությունը և անգամ զարմացել էր, որ Հայաստանն ունի երիտասարդներից կազմված այսպիսի պրոֆեսիոնալ խումբ:
Ի դեպ ինքը Չարլզը երաժշտության մեծ գիտակ է:
Նա Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և լոնդոնի Philharmonia Orchestra-ի պատվավոր նախագահն է:
Եվ ահա օրերս պարզվեց, որ հանրահայտ երգչուհուն Երևանում կնվագակցի ոչ թե նախօրոք հայտարարված երիտասարդական նվագախումբը, այլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը` Էդվարդ Թոփչյանը, առայժմ անհայտ “հովանավորի” օգնությամբկարողացել է շրջանցել Մոնսերատին:
Մանրամասները “Ժամանակ” թերթի այսօրվա համարում: