16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պատգամավորներից ո՞ւմ աշխատավարձն են պահել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  որոշ պատգամավորներ աշխատավարձը ստանալու պահին են իմացել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար իրենց աշխատավարձից պահումներ են արվել։ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը թերթին է տրամադրել նիստից բացակա պատգամավորների ցանկը եւ այն պահումները, որ արվել են նրանց աշխատավարձերից։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային չեն ներկայացել խորհրդարանական ընդդիմադիր ուժերը եւ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության 36 պատգամավորներից 18-ը։ Հատուկ նիստից բացակայած 33 պատգամավորների աշխատավարձերից պահվել է 12260-ական դրամ, իսկ 3 պատգամավորի (հանձնաժողովների նախագահներ) 12460-ական դրամ։

 

ԱԺ-ից  փոխանցել են նաեւ, որ 2013թ. մարտ-ապրիլ ամիսներին պահում է արվել Ազգային ժողովի նիստերից, հանձնաժողովների նիստերից եւ խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած 76 պատգամավորի աշխատավարձից՝ 2466300 դրամի չափով, որոնցից 25-ը Հանրապետական կուսակցության խմբակցությունից, 28-ը “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունից, 7-ը Հայ ազգային կոնգրես խմբակցությունից, 5-ը “Օրինաց երկիր” խմբակցությունից, 5-ը Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունից, 4-ը՝ “Ժառանգություն” խմբակցությունից եւ 2՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներից:

Մանարամսները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ