Ձեր առաջ նստած է մի մարդ,ով ոչ մի կոպեկ չի գողացել. Վարդան Բոստանջյան
ՀՀ կառավարության ներկայացրած նոր ծրագրի հանդեպ վստահություն ունի ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նա հավատում է այդ ծրագրին չնայած իր ներկայացրած քաղաքական ուժը մերժում է այն:Այս հարցի շուրջ նա դիտարկումներ արեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
“Այդ ծրագրում բոլոր խոցելի խնդիրներին` աղքատությանը, արտագաղթին, անդրադարձ կա: Ես կարծում ենք, որ մենք այլընտրանք չունենք և կարող ենք ապահովել տնտեսական զարգացումը: Մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում”,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դրական է գնահատում կառավարության նախորդ տարիների աշխատանքը:Այդ աշխատանքի արդյունքը ըստ Բոստանջյանի` երևաց 7,2 տոկոս տնտեսական աճի տեսքով:
Վարդան Բոստանջյանը խոսեց նաև ընդիմադիր ուժերի մասին, միաժամանակ նշելով,որ ԲՀԿ-ն չի կարող ընդիմություն լինել, քանի որ Գագիկ Ծառուկյանի հավաստմամբ այն այլընտրանք է:
“Ընդդիմադիր ուժերը կարծում եմ որոշ պահից հետո շնչահեղձ եղան: Քաղաքական ուժերը պետք է կարողանան քաղաքական պուլսը պահել և չկտրվել: “Ժառանգությունը” շատ հուզական հանդես եկավ, և մի պահ հասարակությունը շփոթվեց, որ հնարավոր է հետարքրիր բան լինի: Սակայն հետո հոգնեցին”,-սա ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի գնահատականն է:
Վարդան Բոստանջյանը արտագաղթի ցավոտ խնդրին անդրադառնալով դիտարկեց, որ այն կապ չունի գազի ու էներգիայի թանկացմնան հետ.” Ես կարծում եմ, որ մեր արտագաղթը պայմանավորված չէ սոցիալական խնդիրներով, այլ պարզապես մարդիկ չեն կարողանում ինքնադրսևորվել”:
ԲՀԿ-ական գործչի համար կարևորը երբ մարդը համոզված է, որ իր գործնեությամբ չի վնասել ոչ մեկին.” Ես իմ հնարավորությունների չափով ամեն ինչ արել եմ: Ձեր առաջ նստած է մի մարդ, ով մի կոպեկ չի գողացել”: