10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը որոշեց. Հայաստանը երեք սեփական ավիափոխադրող կունենա

”Մենք սկսում ենք ազատականացման գորընթաց ու կունենանք երեք հայկական ավիափոխադրող և մրցակցային դաշտ, մրցույթներով կընտրվեն այն ավիափոխադրողները, որոնք չվերթներ կիրականացնեն՛՛,-այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Նիստից հետո ասուլիսում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնեց, որ ՛՛Արմավիայի՛՛ գործունեության դադարեցումից հետո մի շարք քննարկումների արդյունքում է որոշվել անցնել ազատականացման գործընթացին: 

՛՛Մեր կողմից պարտադիր է հայկական ավիափոխադրող ունենալը, և դրա համար մենք որդեգրում ենք փուլային ազատականացման ռազմավարություն, որն իր մեջ նախևառաջ ներառում է նախնական որոշակի գործողություններ՝ մեխանիկական ավիափոխադրողների շուկան ներգրավվելու համար:

Մեր կողմից ստեղծվելու են երեք խմբեր՝ օդուղիներ, թե որ ուղղություններով պետք է թռչեն այդ ավիաընկերությունները, և այդ խմբերի հետ կապված մենք անցկացնելու ենք մրցույթներ: Այսինքն՝ առաջին լիբերալ մոտեցումը մրցության կարգով տրամադրելն է: Երբ անցկացնենք մրցույթները, ենթադրում ենք, որ երեք ավիաընկերություններ կմտնեն հայկական օդուղիների շահագործման շուկա: Այդ թույլտվությունները մենք տալու ենք մինչև հինգ տարի ժամկետով՛՛,-նշեց Մովսեսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ