08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոնց ֆռռում ենք` դուք ճիշտ եք դուրս գալիս. Այվազյանը` Բեգլարյանին

Այսօր նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հարց ուղղեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին, թե հայ գործարարները մեծ գին են վճարում արտաքին բեռնափոխադրումների համար: 

Օրինակ` բեռնափոխադրումները Հարավկովկասյան երկաթուղիներով Հայաստան կրկնակի անգամ ավելի թանկ են, քան Վրաստան և Ադրբեջան: Ի պատասխան` փոխնախարարն ասաց, որ այդ երկրները շատ ավելի մեծ քանակով փոխադրումներ են անում: Վարդան Այվազյանն այստեղ զայրացավ.

”Ինչ-որ մի բան չի ստացվում: Ոնց ֆռռում ենք`դուք ճիշտ եք դուրս գալիս”:

Այվազյանը հավելեց, որ առաջիկայում բացվելու է Կարս-Ախալքալաք երկաթուղին, և ճիշտ կլինի, որ հենց դրանից օգտվեն նաև հայ գործարարները:

”Դա քաղաքական նախագիծ է իրենց համար”,-նկատեց Բեգլարյանը` նկատի ունենալով աբխազական երկաթուղին: Այվազյանն էլ պահանջեց` ”մեզ համար տնտեսական դարձրեք”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ