25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետը, Ծառուկյանը, ՄԱՊ-ը

Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիների համար օգնության նպատակով ստեղծված հիմնադրամին արդեն 36 միլիոն դրամ է փոխանցվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նշենք, որ հենց Պետրոսյանն էր առաջարկել հիմնադրամը բացել, իսկ նրա որդին ղեկավարում է հիմնադրամի աշխատանքները:

Պետրոսյանն ասաց, որ հիմնադրամը բաց է, և յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե որքան գումար է փոխանցվել: Մինչև այժմ փոխանցված 36 միլիոնից  20 միլիոնը փոխանցել է ոստիկանությունը: Պատգամավորը բաց նամակով շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Գասպարյանին: 

Պատգամավորի խոսքով՝ գործարարներից միայն ՛՛ՄԱՊ՛՛ կազմակերպությունն է չորս միլիոն դրամ փոխանցել, իսկ մյուսներին էլ ինքը նամակ է գրել: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ թե գումար է փոխանցել հիմնադրամ, այլ գյուղացիներին տրամդրված պարարտանյութերի դիմաց գումարը չեզոքացրել է:

Հարցին, թե ինչու մինչ այժմ գործնական քայլեր չեն արվել բանկերում վարկերի սառեցման ուղղությամբ, նա պատասխանեց, որ որոշ գյուղացիների պայմանագրերը  վերջանում են օգոստոսի մեկին, և միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե ում ինչքան օգնություն է տրամադրվելու:

՛՛Եթե ցանկացած գյուղացի պայմանագիր կապելուց որևէ խնդիր ունենա բանկային աշխատողի հետ, ես ՀՀ-ի որ տարածքում էլ լինեմ, ինձ զանգի, ես կգամ ու բանակցությունները գյուղացու փոխարեն ես կտանեմ՛՛,-հավելեց Ալեքսան Պետրոսյանը:

Ալեքսան Պետրոսյանն ասաց, որ գյուղեր կան, որտեղից մարդիկ արդեն գնում են արտագնա աշխատանքի, քանի որ դիմացը ձմեռ է: ՛՛Նրանք ծախսեր ունեն,  դեմը ձմեռ է, հիվանդներ ունեն, երեխաներ,  իսկ իրենց այգիները վնասվել են՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ