16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հարազատ երեխան հորը տեսնելով` վախից միզում է. թիկնապահի հուշերը

“Թիկնապահը նրա համար չի, որ մարդ սպանի, նա պիտի միայն պաշտպանի շեֆին եւ հարկ եղած դեպքում վախեցնի շեֆի “չուզողներին””,- Henaran.am-ի հետ զրույցում պատմեց հանրահայտ հայ օլիգարխներից մեկի արդնե նախկին թիկնապահը:

Վերջինս մարդ չի սպանել, արյունի “չի խմել”, բայց շեֆի հրահանգով մարդ ծեծել է: “Եթե պաշտպանելու անհրաժեշտություն չկա, ապա ամեն ինչ պիտի շեֆդ հրաման տա` ծեծելու, ահաբեկելու, բռնելու իր մոտ տանելու եւ այլն: Հա, ու ամենակարեւորը պիտի տվյալ մարդու կառուցվածքին նայելով՝ հասկանաս ինչ ես անում”,-անկեղծացավ մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, պիտի այնպես խփես, որ ցավ պատճառես մարդուն, ոչ թե քայքայես նրա առողջությունը` ջարդելով գլուխը: Հիմա չի աշխատում, որովհետեւ հասկացել է, որ “շեֆն էլ պիտի մարդ լինի”: “Ներեցեք արտահայտությանս, եթե մարդը մտնում է տուն ու նրա երեխան հորը տեսնելիս` միզում է տակը, ոնց ընդունել էդ երեւույթը: Սուրբ մարդ չկա, բայց դա լրիվ անբարոյականությունն է”,-պատմեց երիտասարդը:

Նա մի բան էլ է նկատել. իրենց շեֆերի մոտից դուրս գալուց հետո “օխրանիկները թիկնապահ են վարձում”: “Տո, ում աչքերն եք փակում, դուք արդեն տղա եք, հա … ”,-ասաց նախկին թիկնապահը:

Ի դեպ, շաբաթ օրը թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ասաց, որ եկող տարի հունվարին Ազգային ժողովն ընդունելու է ”Թիկնապահների մասին” օրենքը: Ըստ այդմ, թիկնապահները պարտադիր պետք է լիցենզավորվեն: Դա էլ կբերի նրան, որ նրանցից շատերն անգործ կմնան եւ կլքեն հանրապետությունը:

”Իսկ դրանից պետությունը չի հզորանա, քանի որ հնարավոր է՝ օրհասական պահերին զգացվի այդ թիկնապահների կարիքը”,-ասաց նա: Օրենքի նախագծով նաեւ ստվերն է կանխվելու, քանի որ թիկնապահ ունեցողը պիտի սահմանված կարգով գրանցի թիկնապահներին: “Իսկ մնացածներին կգրանցի ասենք՝ “մասաժիստ”:

Թող չլինի պետության մեջ գողություն ու հանցագործություն, թող այդ ժամանակ չլինեն թիկնապահները, ուրեմն պետք է նախ ուժեղացնենք երկիրը, նոր մտածենք թիկնապահներ չունենալու մասին”,- ասաց Արսեն Դավթյանը:

այաստանում թիկնապահ աշխատողների մեծ մասը չգիտի զենք օգտագործելու ձեւերը, ինչի արդյունքում հնարավոր է ունենանք անմեղ զոհեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ