06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեխաներին ժամկետանց

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը  ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ “Պարմա” սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, “խլոպիաներ” է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։

Թերթը  փորձեց սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ եւ պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Թերթի հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ով ներկայացավ սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ։ “Մենք սրոկից դուրս եկած ապրանք չենք վաճառում, իսկ այդ օրը վաճառք չի եղել, ուղղակի մենք նվերի կարգով ենք տվել։ Այդ տուփերը պատրաստված են Հայաստանում, որպեսզի նվերն ավելի մատչելի լինի երեխաների օգտագործման համար, մենք մեծ տուփերից պատրաստել ենք փոքր տուփեր…”։

Խոսակցությունից րոպեներ անց մենեջերը կրկին զանգահարեց եւ ասաց. “Էսպիսի միտք կա, որ հնարավոր ա, մեր կոնկուրենտներն են նման բան արել։ Եթե ինչ-որ երեխաների տվյալներ կան, որոնք վատ են զգացել, կուզենայինք ունենալ այդ երեխաների տվյալները, որպեսզի այցելենք նրանց”։

Նա հավելեց, որ տնօրենը, որը իր կողքին է, ասում է, որ մենք ուզել ենք լավ բան անել, բայց դուրս է գալիս, որ վատություն ենք արել։ “Ուզում են վատ զգացած երեխաների տվյալներն իմանալ, որովհետեւ չենք ուզում, որ մեր ապրանքի համբավն ընկնի։ Սխալ լուրեր չենք ուզում տարածվի։ Եթե այդ լուրը լուսաբանվի, բայց ապացույցներ չունենաք՝ կդիմենք ուրիշ միջոցների”,-գրել է թերթը:

Մանրամասներն այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ