25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սկսվել են Մեղրիի, Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծախսերի ուղղվածությունը:

2012 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության  նախարարությանը հատկացված 67 մլրդ 390 մլն դրամից օգտագործվել է  64.8 մլրդ դրամը: Առողջապահության նախարարությունը իրականացրել է 65 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից եւս հատկացվել են ֆինանսական միջոցներ: Արտաբյուջետային հաշիվներով իրականացվել է 8 ծրագիր:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով՝ 2012 թվականին ազգաբնակչության մեկ շնչի հաշվով առողջապահության ծախսերը կազմել են 20.000 դրամ:  2012 թվականին խիստ հսկողություն է սահմանվել բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որի նպատակն էր կանոնակարգելու եւ առավել կանխատեսելի դարձնելու  ազգաբնակչության կողմից բուժօգնության սպասարկման համար կատարվող ծախսերը, լեգալացնելու ստվերային վճարումները, բարձրացնելու բուժաշխատողների աշխատավարձերը  եւ շարունակելու ոլորտում իրականացվող  ծրագրային բարեփոխումները: Հիմնական թիրախը  2012 –ին շարունակել է մնալ բուժօգնության առաջնային օղակը, որի համար հատկացվելէ  23 մլրդ 100 մլն դրամ:

2012-ին շարունակվել է տեղամասային սկզբունքով աշխատող  բուժաշխատողների` ըստ կատարած աշխատանքի որակի գնահատման ցուցանիշների,  խրախուսական, հավելյալ ֆինանսավորման ծրագիրը :

Հանրապետությունում բացված հեմոդիալիզ իրականացնող  նոր կազմակերպությունների շնորհիվ ավելացել է մատչելությունը: Պլանավորած 508 հիվանդի փոխարեն, տարվա վերջին սպասարկվել է 552-ը, որի արդյունքում լրացուցիչ 122 մլն դրամ այլ ծրագրերից հատկացվել է այդ ծրագրին:

Շտապօգնության ծառայությունների  բարեփոխումների արդյունքում եւս նկատվել է մատչելիության բարձրացում: 2012-ին  սպասարկվել է 428.000 կանչ՝ ծախսելով 2 մլրդ 900 մլն դրամ: Դիսպանսերների եւ բուժհաստատությունների միջոցով բնակչության արտոնյալ խմբերում ընդգրկված 320 հազար  անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու համար պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Հոգեկան հիվանդների, չարորակ գոյացություններով հիվանդների, շաքարային եւ ոչ շաքարային  դիաբետի բուժման համար ձեռք են բերվել բարձր արդյունավետությամբ  դեղեր:  Հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար ծախսվել է 27 մլրդ 100 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7  տոկոս: Մոր եւ մանկան առողջության համար ծախսերը կազմել են  13.4 մլրդ դրամ՝ հիվանդանոցային ծախսերի կեսը:

9 մլրդ 400 մլն դրամ ծախսվել է ուռուցքաբանական, արյունաբանական, հոգեկան, ինֆեկցիոն, տուբերկուլյոզի եւ այլ մասնագիտացված  բուժօգնության ծառայությունների ձեռքբերման համար:

Անապահով խավի բժշկական սպասարկման համար ծախսվել է 4 մլրդ 300 մլն դրամ: Անապահովության  36 եւ ավելի միավորներ ունեցող  61 նպաստառուի,  170 երեխայի սրտի վիրահատությունները ամբողջապես փոխհատուցվել են պետության կողմից:

2012 թվականին շահագործման է հանձնվել Գյումրու բժշկական կենտրոնը, վերանորոգման աշխատանքներ են սկսվել  մարզերի 13 ամբուլատորիաներում, սկսվել են Մեղրի, Կապան, Աբովյան, Բերդ բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ