25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացահայտումներ Քոչարյանի ունեցվածքի մասին

՛՛Հայրենիք և պատիվ՛՛ կուսակցության նախագահ, ՛՛Հակակոռուպցիոն՛՛ կենտրոնի խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում չինովնիկները մխրճված են կոռուպցիայի մեջ, և եթե այդպես շարունակվի, ապա պետության վաղվա օրը դրվում է վտանգի տակ:

՛՛Հայաստանից թալանվածը պետք է ետ վերադարձվի պետական խղճուկ բյուջե: Հարց է առաջանում` Ռոբերտ Քոչարյանը դարձել է երկրի նախագահը, բռնազավթել է իշխանությունը երկու անգամ, երբ Ղարաբաղից եկել է Հայաստան, հայ մարդ է, բան չունեմ ասելու, ինձ համար մեկ է Երևանից է, Ապարանից է, թե որտեղից է, բայց ինչպես է եղել, որ Նիգերիայում փաստաթղթեր կան, որ ալմազի հանքեր է ձեռք բերել, կամ որտեղից տասնյակ օբյեկտներ, որոնց մի մասը Ռուսաստանում են, մի մասը Հայաստանում են:

”Էրեբունի” հյուրանոցը, Ագարակի մոլիբդենային կոմբինատի մեծ մասը, որտեղից, ինչու սա չպիտի վերադարձվի հայ մարդուն, որպեսզի սա խթան հանդիսանա արդյունաբերության զարգացման համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարգարյանը: Նա հիշեցրեց, որ արտաքին ու ներքին պարտքը բավական մեծ չափերի է հասել: ՛՛Այս դեպքում ինչո՞ւ առանձին չինովնիկներ պիտի  հարստանան կամ Ծառուկյան Գագոն հերթական կազինոն կառուցի զբոսաշրջիկների համար:

Երբ որ երկրում սով է, սունկի նման աճում են եկեղեցիները, ի՞նչն է պատճառը, թող Աստված ինձ ների, բայց եկեղեցու բացման ֆուրշետը վարկաբեկեց մեր ազգին: Դուք կարծում եք` Թուրքիայում, Բաքվում չեն նայում, երբ հայ մարդը վերջին ուտելիքն է դնում գրպանը՛՛,-շեշտեց նա:

Մարգարյանն ընդգծեց, որ կոռուպցիան դեռ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից է սկսվել:

՛՛Երկրում կոռուպցիան չի սկսվել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, մեծածավալ արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատիրումը սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այն ժամանակ ասում էին՝ ՀՀՇ-ի անդամներ են, ինչ ուզում են, թող անեն: Դրանք սեփականաշնորհվել են, որպեսզի թալանեն: Մենք կանգ չենք առնելու Ռոբերտ Քոչարյանի վրա, անդրադառնալու ենք նաև նախկիններին, թե քանի վաուչերով վաճառվեց Կոնյակի գործարանը, ՛՛Արմենտելը՛՛՛՛,-խոստացավ նա:

Մարգարյանին ինչ-որ տեղ, սակայն, կոռոպցիոն երևույթները չեն զարմացնում: ՛՛Ինչպես պետք է նախարարը չգնա կոռուպցիայի, եթե նրա աշխատավարձը 300-400 հազար դրամ է՛՛,-ինքն իրեն հարցնում է նա: Վերջինիս խոսքով՝ ամեն բան թանկացնում են, իսկ  գործարարներն իրենց աշխատողների աշխատավարձերը  չեն բարձրացնում: ՛՛Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չպիտի բարձրացնի աշխատավարձերը՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ