10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տարերային աղետը իշխանությունները չեն կազմակերպել. Մանվել Բադեյան /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց կարկուտից տւժած գյուղացիներին՝ պատգամավորներին հորդորելով` միանալ իրեն:

“Պատգամավոր լինես, թե ոչ պատգամավոր, դա մարդու մեջ կամ լինումա ինչ որ մեկին օգնելու պահանջը,  կամ չի լինում: Բնականաբար խորհրդարանում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր էդ օգնելու պահանջը ունեն, կան որ չունեն: Բնականաբար հնարավորության մասին էլ է գնում խոսքը` մարդիկ կան այդ հանարավորությունը ունեն, մարդիկ կան չունեն”,-Henaran.am-ին հավաստեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

Պատգամավորը գյուղացուն պատուհասած կարկտահարությունների ՛՛շքերթը՛՛ համեմատեց 88-ի Սպիտակի երկրաշարժի հետ. “Հիշում եք ինչքան մարդիկ օգնեցին` նրանք հեչ էլ պատգամավոր չէին: Բոլոր աղետների ժամանակ լինում են մարդիկ և դա հասարակության լավ մասն է, իհարկե”,-նշեց պատգամավորը:

Նրա դիտարկմամբ՝ գյուղացիների դժգոհությունը այդքան էլ իրավացի չէ, որովհետև գյուղում աշխատանքը շատ է.” Գյուղացին ապրում է կամ հողագործությամբ , կամ անասնապահությամբ: Տարերային աղետը իշխանությունները չեն կազմակերպել: Կարողա մեկը բարձրանա տանիք, ասի ինձ ցած կնետեմ, եթե միլիոն չտաք, ուրեմն էտ մարդուն պետք է միլիոն տան”,-հարցնում է պատգամավորը:

Հարցազրույցի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ