07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիական ընդդիմությունը նախագահից հրաժարականի ամսաթիվ է պահանջում

Սիրիական ընդդիմությունը շարունակում է պահանջել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: Ընդդիմությունը պնդում է, որ Սիրիայի վերաբերյալ Ժնեւում կայանալիք համաժողովին Ասադը հայտարարի իր պաշտոնաթողման ամսաթիվը:

Սիրիական Ազգային կոլաիցիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ կազմակերպությունն աջակցում է հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը: Հակամարտության կարգավորման գլխավոր նախապայմանն ընդդիմադիրներն անվանում են Ասադի, ռազմական հրամանատարության եւ երկրի անվտանգության ուժերի հեռանալը, հաղորդում է “Reuters”-ը:

Ասադն իր հերթին ներկայացրել է երկիրը փրկելու իր ծրագիրը: Նրա խոսքով`դա պետք է աստիճանաբար տեղի ունենա: Նախ արտասահմանյան երկրները պետք է դադարեցնեն ֆինանսավորել ահաբեկիչներին, կառավարական կոնֆերանս հրավիրել` ազգային երկխոսության վրա հիմնվելով, նոր կառարավարություն ստեղծել, նոր սահմանադրություն մշակել եւ համընդհանուր համաներում հայտարարել:

Լոնդոնում արդեն իսկ նրա ծրագիրը “երկերեսանիություն” են անվանել եւ հայտարարել, որ նա իր փուչ խոստումներով չի կարող ոչ ոքի խաբել: Ընդդիմությունը եւս մերժել է նախագահի ծրագիրը: Նրանց խոսքով` “Ասադը բացառում է ընդդիմադիրների հետ բանակցելու ցանկացած հնարավորություն”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ