09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու գազը թանկացավ ընտրություններից հետո, որքան է ”ՀայՌուսգազարդում” աշխատավարձը /վիդեո/

” ”ՀայՌուսգազարդ”-ը տնտեսվարող սուբյեկտ է և աշխատանքը, գործունեությունը կազմակերպում է զուտ տնտեսական նպատակահարմարություններից ելնելով: Գործընթացը միգուցե զուգադիպել է, բայց պայմանավորել կամ կապել ընտրական գործընթացների հետ, ես ճիշտ չեմ համարում: Գազի սակագինը առաջին հերթին ձևավորվում է միջազգային շուկայում, նոր մատուցվում, մատակարարվում մեզ”,-”Ազատություն” ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսում ասել է ”ՀայՌուսգազարդ”-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու գազի գինը թանկացավ ընտրություններից հետո:

Հարցին, թե ինչու Հայաստանը գազ չի ներկրում Իրանից, Սարդարյանը պատասխանել է. – ”Մենք իրանական գազամուղը ընդամենը շահագործում ենք և գազը տեղափոխում ենք Երևանի ՋԷԿ: Մեր գործառույթը սրանով ավարտվում է: Իրանի հետ պայմանագրային կողմ հանդես է գալիս Էներգետիկայի նախարարը, այստեղ բարտերային բանաձև է գործում` ներկրում ենք գազ, արտադրվում է էլեկտրաէներգիա և արտահանվում է Իրան: Իրանը հարևան երկրներին, մասնավորապես, Թուրքիային գազը վաճառում է 370 դոլարով, և դա չի նշանակում, որ կարող է դրանից էժան մեզ գազ վաճառել: Գնային առումով մենք այլընտրանք չենք կարող դիտարկել իրանական գազը”:

Ասուլիսի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ