10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավազակային հարձակում Եղվարդում. մահակներով ծեծել են հարկայինի նախկին պետ տանտիրոջը

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ժամը 03։30-ի սահմանում 3 դիմակավորված անձինք ներխուժել են Եղվարդ քաղաքի տներից մեկը եւ բռնություն կիրառել տանտերերի նկատմամաբ՝ գողանալով ոսկյա զարդեր եւ գումար:

Ըստ shamshyan.com-ի՝ երեք դիմակավորված անձինք ներս են մտել երկհարկանի շենքի առաջին հարկի հյուրասենյակից, որտեղ մահակներով ծեծի են ենթարկել Արա Ստեփանյանին, այնուհետեւ հրազենի սպառնալիքի տակ պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար, որից հետո դիմել են փախուստի։  Արա Ստեփանյանը, նախկինում աշխատել է Արմավիրի հարկային տեսչության պետ, այժմ էլ աշխատում է Հարկադիր ծառայության խոշոր հարկվճարումների բաժնում:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՝ ՀՀ Քօ-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով՝ Ավազակություն։

Ձեռնակրվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ