27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ բնակչության թվաքանակը նվազել է. Կարինե Կույումջյան

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց  2016թ.-ի իննը ամիսների վիճակագրությունը:

Կույումջյանի փոխանցմամբ՝  2016 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը մշտական բնակչության երկրում արձանագրվել է 2 միլիոն 293 900, ինչը անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 101000  մարդով, իսկ հունվարի 1-ի համեմատությամբ նվազել է  4700-ով:  Ինը ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9,4 հազար, իսկ միգրացիայի գնահատման ցուցանիշը կազմել է 14 հազար 100:

«Մեր բնակչության 1 մլն 904 հազար 600 մարդը քաղաքային բնակավայրերում բնակվող բնակչությունն է, ինչը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ նվազել է շուրջ 6300-ով, իսկ գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 89 հազար 300 և նվազել է  3800-ով»,- տեղեկացրեց  Կարինե Կույումջյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ