27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենահամեստ հաշվարկով` 30 միլիոն դոլար

«Զինվորական կոֆեն  սովորական քաղաքացին չի կարող խմել, գիտեք ի՞նչի, որովհետև մեջը սաղ կոֆե է»։

«Մեր զինվորների սննդակարգը  հատուկ է ընտրված, ԱՊՀ երկրներից զիջում է միայն  Ռուսաստանին։ Քաղցր կաթերի, կոֆեի միջոցով մենք մեր զինվորին  հատուկ ռացիոններ ենք տալիս անքնության, գերհոգնածության խնդիրները լուծելու համար»,- կարծում է  Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  կազմակերպված հանդիպման ընթացքում։

Հարցին` եթե համեմատենք խորհրդային բանակում պահանջվող ֆիզիկական պատրաստվածությունն ու հայոց բանակի զինվորի  ֆիզիկական կոփվածությունը, ապա բավականին զիջում է, այժմ  հիշեցնում է պիոներական ճամբարի ընդամենը, ինչին  ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը փաստում է, թե հնարավորություն չկա երկարաձգել զինվորի մինչ առաջնագիծ գնալու ժամանակաշրջանը։ Զինվորը բանակ մտնում է շատ թույլ ֆիզիկական վիճակում, այդ հարցում մեղավոր է կրթությունը, մանկության տարիքում թերսնումը, դպրոցկանան ճամբարների  բացակայությունը և այլն։

Բանակի սպառազինության վերաբերյալ. Պաշտպանության  նախարարությունը կարող է օգտագործել նոր տեխնոլոգիաներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների օգնությամբ անօդաչու  թռչող սարքեր  արտադրել։  ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ արդեն կան 50-ից ավելի  ՏՏ ընկերություններ, որոնց հետ համագործակցում է նախարարությունը, ոչ միայն սարքեր արտադրելու, այլ տվյալների անվտանգության համար, իսկ ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա «Մենք ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ  բարձրաստիճան զինվորականը ավելի շատ կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի, քան`ուշադրություն ենք դարձնում, որ տանկ առնենք:

Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածը էֆեկտիվ օգտագործելու մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ գյումրեցի սերժանտը դիրք էր կառավարում`քննադատվեց: Շատերը ասացին, որ հրաման չի եղել, բայց ուշադրություն չդարձրեցին մի կարեւոր հանգամանքի վրա`տեղի է ունենում գործողություն: Այսինքն, հայկական կողմը իրազեկված է: Մեկ սերժանտ շատ հմուտ կառավարում է մարտը, այսինքն՝ շատ կարևոր է ունենալ զենքի տարբեր տեսակներ, բայց  նաև մարդիկ, ովքեր կկարողանան դրանք ճիշտ ու  ժամանակին կիրառել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է  զենք գնելուն ու  ունեցած զինտեխնիկան թարմացնելուն․ «Բանակում տեղի է ունենում ռազմամթերքի թարմացումներ: Այդ գործընթացները չի սկսվել ապրիլյան պատերազմից հետո: Միշտ է եղել: Վերջին 10 տարիների ընթացքում ձեռք բերված մեր զենք-զինամթերքի ծավալը շատ ավելի մեծ է, քան 200 մլն դոլարը: Ամենահամեստ հաշվարկներով` մեզ անհրաժեշտ է 30 միլիարդ դոլար, որպեսզի թարմացնենք Հայաստանի ամբողջ զենք-զինամթերքը: Այդ գումարը, որ ունենանք էլ` չենք կարող զենք-զինամթերք ձեռք բերել, քանի որ ոչ մի տեղ վաճառքում չկա այդ գումարին համարժեք զինամթերք: Զենքերը պետք է պատվիրել, ու ժամանակ է պահանջում,  համակարգիչ կամ այֆոն չի, որ շարված դրված է, գնաս վերցնես բերես»։

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ