27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանի աչքից չի վրիպել. Ժողովուրդ

«Պրիմիտիվ գողության» դեմ պայքար սկսած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աչքից, կարծես թե չի վրիպել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, մասնավորապես ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Սա այն կառույցն է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացու հետ:

Եւ հաշվի առնելով ԴԱՀԿ-փաստաբաններ գործնական հարաբերությունները` կարելի է ենթադրել, թե փաստաբանների միջոցով ինչ գործառույթներ են հնարավոր իրականացնել, եւ ինչու է գլխավոր հարկադիր կատարողը փաստաբաններ Արամ Կարախանյանին եւ Վահագն Դալլաքյանին նշանակել խորհրդական, ովքեր համատեղում են աշխատանքը փաստաբանական պալատում իրենց գործունեության հետ օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարություն­յանը հարազատ քեռուն Նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաեւ իր ընտանեկան վարորդն է:

Փորձեցինք ԴԱՀԿ-ում առկա իրավիճակի մասին մենաբանություն ստանալ լրատվական ծառայությունից, սակայն որեւէ մեկին գտնել չհաջող­վեց: Կապ հաստատեցինք խորհրդական Վահագն Դալլաքյանի հետ, ով ասաց, որ ԴԱՀԿ պետի անձնական հարցերին չի կարող պատասխանել, ինքը իրավական հարցերով խորհրդական է:

Ի՛նչ է ստացվում. մի կողմից մենք խոսում ենք, որ անհրաժեշտ է դպրոցներում ծանոթ-բպրեկամ մեխանիզմը քանդել, մյուս կողմից այլ համա­կարգերում այդ մեխանիզմը «ծաղկում» է: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը լեյտենանտից միանգամից արդարա­դատության փոխգնդապետ դարձավ որպեսզի սահուն անցում կատարի ԴԱՀԿ պետի հիմնական աշխատանքին, սակայն «ԴԱՀԿ ծառայության կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել նա, ով մինչեւ նշանա­կումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդա­րադատության գնդապետից ոչ ցածր կոչում»: Հետաքրքիր է ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը ինչպես է բացատրում իրավիճակը, արդյո՞ք այս ամենը համակարգում ծաղկող կոռուպցիայի դրսեւորումներ չեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ