27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իր գործն արել է բարեխիղճ»

«Եկեք, գնահատենք՝ ընդհանրապես չարաշահումն ում կողմից է արվել, դա պետք է գնահատվի, դա ես չէ, որ միայն պետք է գնահատեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է մեղավոր Հյուսիս-Հարավի թերացումների համար:

Ճշտող հարցին՝ նախկին նախարար Գագիկ Բեգլարյա՞նն է մեղավոր, նորանշանակ նախարարն արձագանքեց. «Ոչ մի այդպիսի խոսք չի գնում: Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եկեք, եքե դուք կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:

Մեր դիտարկմանը, որ ինքը նշեց, որ թերացումներ են եղել, ո՞վ է պատասխան տալու դրա համար, նա ասաց, որ թերացումների ու արդյունավետության գնահատումը մեկ օրվա հարց չէ, տարիների ընթացքում արվել է, հիմա քննարկվում է գնահատման մեխանիզմը:

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավի ֆինանսական միջոցների գնահատմանն, ապա հայտնեց, որ բոլոր կրճատումները աջակից ֆինանսական կառույցների հետ քննարկվել են: Ծրագրի իրականացումը, Վ. Մարտիրոսյանի պնդմամբ, վտանգի տակ չէ, հիմա քննարկվում է մասնավոր ներդրողների հետ, որպեսզի շատ հատվածներում հենց վերջիններս աշխատեն:

Նա չբացառեց, որ մասնավորին այդ ծրագրի մեջ ներգրավելով կարող ենք գալ նրան, որ Հյուսիս-Հարավի որոշ ճանապարհահատվածներ վճարովի դառնան. «Կարող են լինել հատվածներ, որ դառնան վճարովի: Որտեղ որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածները լինեն վճարովի»:Նման հատվածները  հիմնական թունելային ու կամուրջային են լինելու, սակայն սա էլ հստակ չէ, վճարովի դառնալու հարցը դեռևս քննարկման փուլում է:

Նա հստակ չկարողացավ պատասխանել, թե արդյոք ինչպես նախանշված էր, ծրագիրը մինչև 2020 թվականը ավարտին կհասցի, թե ոչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ