30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մինչև նոյեմբերի վերջ պարզ կդառնա գազի սակագինը

Մինչև նոյեմբերի վերջ պարզ կդառնա, թե որքան է նվազելու գազի գինը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռուբեն Նազարյանը։ «Նոր ֆինանսական տարի ենք սկսում և մեր սակագները օգոստոսի 2016 թվականի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ն էին հաշվարկվել։ Հիմա 2017 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի փետրվարի 1-ը պիտի սահմանենք։ Պիտի հասկանալ, թե որ կայանը որքան էլեկրտաէներգիա պիտի արտադրի։ Դա շատ կարևոր է, որովհետև տարբեր կայաններ տարբեր սակագներով են էլեկտրաէներգիա վաճառում»,-ասաց նա։

Սակագինը կսուբսիդավորվի 4 աղբյուրների հաշվին։ «Դրանցից մեկը Ռուսաստանից Հայաստան հասնող տարանցման գնի նվազեցման հաշվին է լինելու։ Պայմանագրի ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ին է լրանում և այս պահին «Գազպրոմ էքսպորտ» ընկերության ու Վրաստանի միջև բանակցություններ են ընթանում, որպեսզի տարանցման գները նվազեն։ Այս նվազեցման հաշվին, որքան գումար կմնա կնպատակաուղղվի սակագնի իջեցման խնդրի լուծմանը։ Բացի այդ, այն արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավերին, ենթադրվում է, որ կբերեն սպառման լրացուցիչ ծավալների, որի հասույթը նույնպես կհամարվի ֆինասնավորման աղբյուր։

Երրորդ՝ «Գազպրոմ Արմենիան», որ նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պարտավորություններ, իսկ այսօր այդ պարտավորությունների մեծ մասը վերացել է՝ որոշակի օպտիմալացման հաշվին, և նրանք ևս որոշակի միջոցներ կուղղեն այս հարցի լուծմանը։ Չորրորդ աղբյուրը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, որն այս բոլոր երեք աղբյուրներով նշված ռիսկերը խոստանում է վերցնել իր վրա և եթե դրանք բավարար չլինեն, ապա ինքը կսուբսիդավորի մնացած մասը»,-նշեց Ռ. Նազարյանը։

Նախարարն ընդգծեց, որ այս պահին չի կարող ստույգ ասել, թե որքան կկազմի գազի գնի նոր սակագինը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ