25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անգրագետ ա, տգետ ա, կազյավկա ա. նախկին վարչապետն ու ՀԾԿՀ նախագահն իրար ՛՛կերան՛՛ /վիդեո/

Ազգային ժողովում գազի թանկացման քննարկում-լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարց ուղղելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ասաց, որ ակնկալում է Նազարյանի ճշգրիտ պատասխանը:

Այս առաջարկը բարկացրեց Նազարյանին, ով Բագրատյանին խորհուրդ տվեց չբորբոքվել և կոռեկտ արտահայտվել: Բագրատյանն իր հերթին Նազարյանին ասաց, որ նա Ազգային ժողովում է և պարտավոր է պատասխանել հարցերին:

Հարցն առնչվում էր նրան, թե երբ է կառավարությունը տեղեկացրել Ռոբերտ Նազարյանին, որ գազը թանկանալու է: Նազարյանը պատասխանեց հարցին և վերջում նորից անցավ իր ու Բագրատյանի նախկին թեմային: “Ոնց պատասխանեմ, որ չասես ֆռռացրել ա”,-հարցրեց Նազարյանը: 

՛՛Դա էլ չլինի 2000 թվականը, երբ Գյումրիում միտինգի ժամանակ ինձ ասացիք անգրագետ ա, տգետ ա, կազլայկա ա, ու ես ձեն չհանեցի”,-ասաց Նազարյանը:

ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Նազարյանի խոսքից հետո չմիացրեց Բագրատյանի խոսափողը և հայտարարեց, որ քառօրյայից հետո իրենք շատ հոգնած  են և դրանով եզրափակվեց բանավեճ-քննարկումը:

Հիշեցնենք ԱԺ-ն քննարկում է հրավիրել գազի սակագնի փոփոխման վերաբերյալ: 

ՀԾԿՀ նախագահի եւ նախկին վարչապետի լեզվակռիվը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ